Բարի օր Քաղաքականություն 

Սորոսի կողմից ֆինանսավորվող իբր իրավապաշտպան կազմակերպությունները կապիտալ դիզող բուտաֆորիաներ են. Անի Հովհաննիսյան

analitik.am

 

Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ԼԳԲՏ ներկայացուցիչներին ոստիկանները նման բռնությամբ բերման ենթարկեին, ինչպես բերման ենթարկեցին երեկ հայ կանանց ու աղջիկներին, հիմա ինչքան «կանանց իրավունքները պաշտպանող» սորոսական կազմակերպություն կար, կոտորել էր իրեն, միջազգային կազմակերպություններ հայտարարություններ էին տարածել, դատապարտել, կանանց նկատմամբ բռնի գործողությունների անթույլատրելիության մասին զեկույցներ գրել, բայց քանի որ երեկ կառավարության դիմաց հայ արժանապատիվ կանայք ու աղջիկներն էին, այլ ոչ թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն, ապա կեղծ իրավապաշտպանների համար դա նորմալ է:

Մի նրբություն էլ կա, այնպես չէ, որ այդ կեղծ իրավապաշտպանները մտահոգված են ԼԳԲՏ անձանց իրավունքներով, ուղղակի խոցելի խումբ են գտել, օգտագործում են իրենց նպատակերի համար:

Զուտ հերթական անգամ արձանագրենք, որ օլիգարխ Սորոսի կողմից, և ոչ միայն, ֆինանսավորվող իբր իրավապաշտպանները ոչ այլ ինչ են, քան հայերի ու Հայաստանի վրա թքած ունեցող, միամիտ մարդկանց հավատամքի վրա իրենց համար կապիտալ դիզող բուտաֆորիաներ:

ՎԵՏՕ շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյան

Նույն շարքից