Գլխավոր Հասարակություն 

ՊՆ-ից հաստատում են, որ աշխատողներից ոմանց տեղափոխում են ուղղաթիռով. Տեղափոխում են միայն կանանց

analitik.am

 

Պաշտպանության նախարարության վարչական համալիրն արդեն երկրորդ օրն է շրջափակված է անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից, որոնց այսօր միացել են նաև գերիների հարազատները, ովքեր երեկ սպասում էին իրենց որդիներին վերադարձին:

Պայմանավորված վերոնշյալով՝ ՊՆ աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ նախարարությունից:

Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են ուղղաթիռով դուրս բերում նախարարության աշխատակիցներին: Նշվում էր, որ նրանց տարհանում են:

ՊՆ-ից Analitik.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ ուղղաթիռով մարդկանց են տեղափոխում, սակայն դա տարհանում չէ: Մեզ ասացին, որ տեղափոխում են միայն կին աշխատողներին, ովքեր ունեն խնամքի կարիք ունեցող երեխաներ:

Մեր հարցին, թե ինչպես են այդ աշխատակիցները ներկայանալու աշխատանքի, կրկին ուղղաթիռո՞վ, մեզ ասացին, որ այս պահին նման որոշում չկա:

 

Նույն շարքից