Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչո՞ւ են ընտրությունները Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու ամենաամոթալի ձևը․ Մինասյանի մանրամասն մեկնաբանությունը

analitik.am

 

Միքայել Մինասյանը, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում, պատասխանելով այն հարցին, թե արտահերթ ընտրությունները կարող են ելք լինել, մանրամասն նշեց, թե ինչի է ինքը դեմ եղել ընտրություններին․ «Ինչու եմ ես եղել դեմ ընտրություններին և ինչու է Նիկոլ Փաշինյանը հայտարարել ընտրությունների մասին։ Ինչու են ընտրություններն ամենաամոթալի ձևը Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու։

Նախ և առաջ եկեք չմոռանանք, որ սա երկրորդ անգամ է, որ Նիկոլ Փաշինյանը հայատարարում է ընտրությունների մասին։ Հիմա նաև վերսկսեց այդ խաղը, և այդ ընտրություններն օպերացիայով ետ բերեց բանակն իր ենթակայության տակ։ Դա շատ կարևոր կտոր է։ Ինչի՞ դա արեց, բանակն իր ինչի՞ն է պետք, մեկ է բանակն իր կարևոր ֆունկցիան՝ ժողովրդին պաշտպանելը, չի կատարում։

Ժողովուրդ ջան, բանակը ձայն է, բանակը 50-100 000 ձայն է, և այդ թատրոնը, մտածված հստակ ծրագրավորված թատրոնը, որ ամեն խաղաղացող խաղաց՝ ես խոսում եմ բանակ, օպոզիցիա, իշխանություն, այդ եռանկյունին, բոլորն ունեին իրենց շահերը։ Ընդիիմությունը զրկվել էր իմաստից, և երբ Օնիկ Գասպարյանն արեց աշխարհի միակ օնլայն ռազմական հեղաշրջումը, այդպիսի բան չի եղել աշխարհում, հարցազրույցներով հեղաշրջում անել»։

Մինասյանը նշեց, որ պարկեշտ չէ, երբ ԳՇ պետը գրավոր  հայտարարություն է անում իշխանությունների հետ իր անհամաձայնության մասին․ «Ինչ արեց ընդդիմությունը, ընդդիմությունը միանգամից գնաց  պալատկաները շարեց Բաղրամյանի վրա, ինչո՞ւ, որովհետև Օնիկ Գասպարյանը ժամանակակից  լեզվով ասած արտադրեց կոնտենտ, որովհետև քաղաքականություն Հայաստանում չկա։

Ինչ-որ մի բան եղավ, որի շուրջ կարելի էր հավաքել միս ու արյուն, և հիմա էլ մենք սկսեցինք խեղել մեզ, որ այ հիմա էլ Օնիկ Գասպարյանն առանց հիշելու, թե Օնիկ Գասպարյանն ինչու դա արեց։

Այդտեղ գալիս է եռնակյունու երկրորդ կտորն՝ Օնիկ Գասպարյանն իր վրայից մաքրեց ռազմական խայտառակ պարտության արյունը, կամ գոնե թե փորձեց դա անել։

Ես կոնկրետ  մի հարց եմ ուզում տալ, որի մասին խոսել են կոնկրետ գեներալներ՝ Լելե Թեփեում ինչո՞ւ զոհվեցին տղաները, ո՞վ է կոնկրետ հրամաններ տվել։

Ես ավելի շատ հարց ունեմ Օնիկ Գասպարյանին և գեներալներին, որոնք հանկարծակի մեկ օրում հիշեցին, որ պրոբլեմ կա, հետո մյուս օրը մոռացան, որ պրոբլեմ կա։ Իրենք մի օր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարակը, մեկ ուրիշ օր երկրորդ դասարանի երեխայի պես դիմացը կանգնած են։ Վերջը կարող ենք պայմանավորվել դուք սպա եք, թե ինչ եք։

Երրորդ կտորը դա իշխանությունն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ընտրությունների մասին, միանգամից բոլորը երջանկացան, ընդդիմությունը լսում է ընտրություն, պրոբլեմ չկա, գնացինք տներով, մի վայրկյանում Նիկոլը վերադարձրեց բանակը, Օնիկը հանգիստ գնաց տուն, ձայները հետ եկան Նիկոլին՝ բանակի ձայների մասին եմ խոսում։

Փողոցը վերադարձավ Նիկոլին, որովհետև Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այս ընտրություններում ինքը պետք է ուղղակի կեղծի, որովհետև ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ունի ձայն, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չունի»։

Նույն շարքից