Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Բացի այն, որ ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին, ես նաև պատժելու եմ Նիկոլ Փաշինյանին․․․ Միքայել Մինասյան

analitik.am

 

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, Նիկոլ Փաշինյանը մի բանակ ունի, թե իրապես ընդդիմադիր։ Ոչ մի իմ ընկեր, իմ համախոհ չի լինելու ոչ մեկի ցուցակում։ Եթե ինչ-որ մեկը ցուցակում է, ուրեմն ինքը ոչ իմ ընկերն է՝ ընկեր լայն իմաստով եմ ասում, ոչ էլ իմ համախոհը։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Միքայել Մինասյանը։

Մինասյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում անցել է ժամանակը քաղաքականության, Հայաստանի Հանրապետությունում եկել է անկեղծության պահը․ «Եթե ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, չնայած Հայաստանում քաղաքականություն չկա, ուրեմն պետք է ստանձնես ուղիղ ձևով պատասխանատվությունը։

Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների և այն մարդկանց հետ, ում համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվությունը։

Եվ այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, բացի այն, որ հեռացնելու եմ, պատժելու եմ Նիկոլ Փաշինյանին և ապացուցելու եմ ամբողջ աշխարհին, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի և Հայաստանի թշնամի է, դավաճան և մարդասպան»։

Նույն շարքից