Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք պետք է հասկանանք, թե ում շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ․ Միանգամից ասեմ՝ այսօր դա Մոսկվան է․ Միքայել Մինասյան

analitik.am

 

Հայաստանը պատերազմելու ռեսուրս չունի, Հայաստանն այլընտրանք չունի խաղաղության։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Միքայել Մինասյանը։

Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկը խաղաղություն չէ, դա կապիտուլյացիա է՝ ընդգծելով, որ պարտությունը և խայտառակությունը տարբեր բաներ են․ «Մենք չենք պարտվել, մենք խայտառակվել և դավաճանվել են։ Մենք պարտվել ենք, որովհետև դավաճանվել ենք, հետևաբար խայտառակվել ենք, հետևաբար կապիտուլյանտ  ենք դարձել։ Մենք շարունակում ենք ներկայանալ աշխարհին կապիտուլյանտով։ Մենք չենք կարող պատերազմել, մենք չենք կարող խայտառակված երկիր մնալ։ Մենք պետք է արժանապատիվ խաղաղության աշխատանքներ սկսենք, իսկ դրա համար մենք պետք է ընտրենք, թե որ կենտրոնի վրա ենք հենվում։

Այստեղ կարևոր կտոր կա, ոչ թե որ ունենք պատմական անցյալ,  ունենք ցանկություններ, այլ հասկանանք, թե ում շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ, գտնենք, կառուցենք և գնանք առաջ։ Միանգամից ասեմ՝ այսօր դա Մոսկվան է։ Չկա դրան այլընտրանք, ով ինչ ասում է, խաբում է։

Բայց նույնիսկ այսօր Մոսկվայի հետ հարաբերություններում Հայաստանը մի այնպիսի խայտառակ հարաբերություններում է, կամասուտրայում այդպիսի պոզա չկա, որով այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանին կանգնեցրել է Կրեմլի առջև։

Ես եղբայրության կողմնակիցն եմ, արժանապատիվ եղբայրության, դա էլ է աշխատանք, դա էլ դիվանագիտություն։ Մենք այսօր պետք է հետ բերենք մեր լավ ելակետային դիրքերը նախ Մոսկվայում, որովհետև մեր վրա այսօր պարապում են ոտք սրբել, և դա փաստ է»։

Նույն շարքից