Քաղաքականություն 

Պարզվել է «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ, մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկայի» մասնակից 5 վիրավորների ինքնությունը․ shamshyan.com

analitik.am

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին  մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը, շահագործելը)  հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 9-ին, Երևանի Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում հնչած կրակոցների փաստով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչնեը պարզել են, որ «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆիկ Գալիկյանը, «որովայնի վնասվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հարությունյանը, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահե Հարությունյանը, նուն հիվանդանոց է տեղափոխվել «դեմքի, պարանոցի, աջ ուսահոդի շրջանի վերքային մակերես» ախտորոշմամբ՝ Դիլիջանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մուսայելյանը։

«Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգ ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 27-ամյա Նարեկ Խաչատրյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի մոտից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նշված անձինք «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի մոտ վիճաբանել են, որի ժամանակ էլ տարբեր տեսակի հրազեններից կրակել են միմյանց վրա։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 9-ին, կրակոցներ էին հնչել Երևանում:

Մանրամասն՝ shamshyan.com

 

Նույն շարքից