Հասարակություն 

Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը

analitik.am

 

Կյանքի 87-րդ տարում մահացել է ճանաչված ճառագայթաբան-գիտնական, Հայաստանում ճառագայթային բժշկության հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի բժշկական ակադեմիայի, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի, միջազգային մի շարք ճանաչված կազմակերպությունների իսկական անդամ, ճառագայթաբանության ասպարեզին նվիրված ավելի քան 350 գիտական աշխատությունների հեղինակ Նիկոլայ Մեսրոպի Հովհաննիսյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ապրիլի 12-ին՝ ժամը 18:00-ից 20:00-ն։

Հուղարկավորության արարողությունը՝ նույն եկեղեցուց ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ից։

 

 

Նույն շարքից