Հասարակություն 

Հերքում

analitik.am

 

Ի պատասխան «Փաստ» օրաթերթում ս.թ. ապրիլի 10-ին տեղ գտած «Բաբայանի «էպոպեան» հրապարակման՝ հայտնում ենք, որ օրաթերթը /հոդվածի պատվիրատուն/ չարամտորեն խեղաթյուրում է փաստերը՝ Սամվել Բաբայանին մեղադրելով պետությանը խոշոր վնաս պատճառելու մեջ:

Հանրությանը իրազեկելու նպատակով պարզաբանում ենք, որ Սամվել Բաբայանը, որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսների տնօրինում երբևէ չի իրականացրել:

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, ԱՀ Կառավարության որոշմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակին նպատակային ծախսերի համար հատկացվել է հարյուր միլիոն ՀՀ դրամ:

Սույն հատկացման և ծախսերի հոդվածների վերաբերյալ պատշաճ հաշվետվությունը ԱՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմը ներկայացրել է ԱՀ պետական լիազոր մարմին:

Քննարկվող հոդվածը պատվիրած և ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԱՀ պետական գույքի տնօրինման արդյունավետությամբ մտահոգ անձինք, իրականում պետք է մտահոգվեն իրենց մեծածավալ վարկերը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ պետական բյուջեիմ իջոցներով մարելու փաստերի առթիվ:

Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն

Նույն շարքից