Գլխավոր Ռազմական 

Խոսել էր հոր հետ, ասել, որ հնարավոր է՝ մի քանի օր չկարողանա զանգել, իսկ օրեր անց ստացվեց բոթը /տեսանյութ/

analitik.am

«Ձգտում էր ամեն բան առաջինը անել, օգնում էր բոլորին, հպարտությամբ էր կրում համազգեստ», - հիշում են անմահ հերոս Դավիթ Հարոյանի մարտական ընկերները։

Դավիթը Հարոյանը ծնվել էր Արմավիրի մարզի Ամասիա գյուղում։ 2020  սեպտեմբերի 16-ից ծառայության էր անցել ՀՀ ոստիկանական զորքերում։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը մասնակցել է Քարվաճառի պաշտպանությանը։

Քույրը պատմում է, որ հանգստանալու համար  տուն է եկել, բայց  նոյեմբերի 2-ին կրկին շտապել Արցախ․ այս անգամ վտանգի տակ է եղել բերդաքաղաք Շուշին։ Դավիթը ընկել է հերոսի մահով՝ նոյեբերի 7-ին Շուշի տանող ճանապարհին՝ մինչև վերջին շունչը պայքարելով հանուն հայրենիքի։

 

Նույն շարքից