Հասարակություն 

Հայցում եմ փառահեղ ճանապարհ անցած այն զինվորականների ներողամտությունը, ովքեր միամտաբար հավատացել են բեմականացված կրկեսին. Ղարամյան

analitik.am
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս  Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ.
1. օպերացիա «Պահմտոցի»,
2. օպերացիա «Քամելիոն»,
3. օպերացիա «Փախուստ»…
Համապատասխան «օպերացիաների» բովանդակությունը առաջինը վերծանողին խոստանում եմ մրցանակ՝ Ամարասի տարածաշրջանի ընտիր թթի օղի:
Հ.Գ. Հայցում եմ փառահեղ ճանապարհ անցած այն զինվորականների ներողամտությունը, ովքեր միամտաբար հավատացել են վերը նշված բեմականացված կրկեսին և իրենց աջակցությունն են հայտնել այդ պրոցեսներին, հատկապես՝ օպերացիա «Քամելիոն»-ին»:

Նույն շարքից