Միջազգային 

Վլադիմիր Պուտինը չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դեռ չի արել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին և չմանրամասնելով, թե երբ է Պուտինը երկրորդ ներարկումը ստանալու:

Պատվաստանյութի առաջին չափաբաժինը Պուտինն ստացել է մարտի 23-ին: Ռուս նախագահը նախընտրել է չհայտնել, թե որ դեղամիջոցն է օգտագործել, որպեսզի երկրի բնակչությունը նախապատվություն չտա այդ պատվաստանյութին: Պուտինի խոսքով՝ ՌԴ-ում գրանցված բոլոր երեք դեղամիջոցներն էլ արդյունավետ են և անվտանգ:

ՌԴ-ում պատվասման զանգվածային արշավը մեկնարկել է հունվարի 18-ին: Այժմ երկրում գրանցված դեղամիջոցներն են «Սպուտնիկ V»-ն, «Էպիվակկորոնա»-ն և «Կովիվակ»-ը: Նշվում է, որ «Սպուտնիկ V»-ի պարագայում երկրորդ ներարկումը տեղի է ունենում 21 օր անց, «Էպիվակկորոնա»-ի դեպքում՝ 14-21, «Կովիվակ»-ի դեպքում՝ 14 օր:

Նույն շարքից