Հասարակություն 

Դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ ՀՀ լավագույն դատավորներից Դ.Բալայանի, այսօր կայացված դատական ակտերով նախ ոչ իրավաչափ ճանաչեց մեր պաշտպանյալի ձերբակալումը, ապա մերժեց նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հատկանշական է, որ նախաքննության մարմինը ծանր առողջական խնդիրներ ունեցող մեր պաշտպանյալին փորձում էր կալանավորել 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունից հետո, իր բողոքն արտահայտելու նպատակով ՀՀ կառավարության շենք ապօրինի մուտք գործելու և պատից ինչ-որ առարկա ցած գցելու մեղադրանքով, այն շենք, որի ազատ մուտքը յուրաքանչյուր քաղաքացու համար կարծես հրապարակայնորեն երաշխավորվել էր ընդամենը երեք տարի առաջ։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյան

https://m.facebook.com/story.php?story_fbid=3885854391450968&id=100000793375095

 

Նույն շարքից