Հասարակություն 

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ. Shamshyan.com

analitik.am

 

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել դեպի Երևան ընթացող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ 2-ին տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից