Հասարակություն Տեսանյութեր 

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին. Նախկիններից ովքեր չեն մասնակցել միջոցառմանը

analitik.am

 

Հանրապետականը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին: Այս մասին Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Անժելա Թովմասյանը:

Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մասնակցել, Սերժ Սարգսյանը չի մասնակցել, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը չեն մասնակցել, Կարեն Կարապետյանը չի մասնակցել:

Թեմայի վերաբերյալ Արմեն Աշոտյանն ասաց, որ պետք է թողնել թեման. «Մենք երկրում նոր բարոյական վարքականոնի կարիք ունենք, բոլորս՝ բոլոր մակարդակներում:

Օրինակ ինձ նյարդայնացնում է Երևանի փողոցներում ցկցկացող ցանկացած մեքենան, երբ երաժշտությունը շատ բարձր է:

Մենք վարքականոնի կարիք ունենք մեր հավաքների ժամանակ: Հասկանալի է, որ կյանքը շարունակվում է, բայց ցավը պետք է միահյուսել մեր կենցաղին: Չենք կարող ասել, որ այդ ցավը չկա»:

Նույն շարքից