Բարի օր Քաղաքականություն 

Կարծես թե ամեն ինչ ընկնում է իր տեղը

analitik.am

 

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Հայաստանում քաղաքացիական հասարակությանը՝ կոչ անելով համագործակցել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ալիևը հստակ նշել է, որ այս հարցում մեծ համագործակցություն են ակնկալում Հայաստանի քաղաքացիական հասարակությունից:

Նշենք, որ Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կամակերպություններից շատերը, նաև առանձին սորոսականներ լծված են թրքասիրության քարոզչությանը՝ մասնավորապես վերջին տարիներին:

Հիշենք նաև, որ սորոսական Հարություն Մարությանը փորձում էր «Հիշում ենք և պահանջում ենք» Հայոց Ցեղասպանության նվիրված կարգախոսից հանել «պահանջում ենք» բառերը: Թրքասիրությամբ առանձնանում են նաև մի շարք այլ սորոսականներ, այդ թվում՝ պատգամավորներ:

Արդեն պարզ է դառնում, թե ում է դիմում Ալիևը: Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Հայաստանում իրեն «քաղաքացիական հասարակություն» անվանող հատվածը հիմնականում զբաղված է թուրքական շահերի սպասարկմամբ:

 

Նույն շարքից