Կորոնավիրուս Հասարակություն 

Ավստրալիայում AstraZeneca պատվաստումից հետո թրոմբոզի երկրորդ դեպքն են հայտնաբերել

analitik.am

 

Ավստրալիայում տրոմբոզի երկրորդ դեպքն են գրանցել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստվելուց հետո: Այդ մասին ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն հաղորդել է ABC հեռուստաալիքը:

Տրոմբների առաջացումը հայտնաբերել են 40-ից բարձր տարիքի կնոջ մոտ, նա գտնվում է հիվանդանոցում՝ կայուն վիճակում:

Փորձագետները պարզել են, որ Ավստրալիայում գրանցված դեպքը նման է Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում AstraZeneca պատվաստելուց հետո տրոմբոզի դեպքերին: Բժիշկներն ընդունում են, որ տրոմբների առաջացումը, հավանաբար, կարող է կապված լինել կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ, բայց շարունակում են համառորեն պնդել, որ տրոմբոզի ռիսկը բավականին ցածր է:

Նույն շարքից