Կորոնավիրուս Հասարակություն 

Պուտինը երկրորդ պատվաստումն է ստացել կորոնավիրուսի դեմ

analitik.am

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ պատվաստումն է ստացել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ավելի շուտ ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ: Ձեզ էլ նույնն եմ մաղթում: Ելնում եմ նրանից, որ դուք ևս, հոգ տանելով ձեր ու ձեր հարազատների մասին, կանեք նույնը, կհետևեք իմ օրինակին»,-ասել է Պուտինը:

Պուտինը չի բացահայտել, թե որ պատվաստանյութով է պատվատվել՝ հույս հայտնելով, որ շուտով պանդեմիան կնահանջի, այդ թվում՝ պատվաստման շնորհիվ:

 

Նույն շարքից