Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատարկ օդանավի համար պատասխանատվություն կրելու է Ալիևը, ոչ թե իր խոսնակը, կամ՝ մեկ այլ անձ

analitik.am

 

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց դատարկ օդանավի մասին, որը պետք է Հայաստան բերեր ռազմագերիների:

Պատգամավորը հիշեցրեց Մանե Գևորգյանի հայտարարությունը, Տիգրան Ավինյանի հայտնի հայտարարությունը, ինչպես նաև Անդրանիկ Քոչարյանի խոսքերը:

Նա խոսեց նաև Ալեն Սիմոնյանի խոսքերի մասին, որ գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել. «Արդյո՞ք եղել է գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն, եթե եղել է, քանի գերի էինք սպասում, ում մեղավորությամբ է պայմանավորվածությունը տապալվել»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների վերադարձի վերաբերյալ գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների միջև, այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է ամեն պահի. «Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները: Ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ համանախագահները երեկ հստակ արձանագրել են գերիների ու այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը:

Մենք այս թեման բարձրացնում ենք միջազգային ատյաններում: ՌԴ նախագահի հետ մենք արձանագրել ենք, որ հարցի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում: Պատկերացում՝ անհեթեթ ու անիմաստ է բանավեճը՝ տվյալ անձը ռազմագերի է, թե՝ ոչ»:

Փաշինյանը կրնեց, որ գրավոր պայմանավորվածություն ունի առնվազն երեք կողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարները, պայմանավորվածությունն ամեն օր ուժի մեջ է, ամեն օր պնդում ենք, որ գերիները պետք է վերադառնան:

Սամսոնյանը կրկնեց հարցը՝ ցանկանալով իմանալ, թե ով է պատասխան տալու դատարկ օդանավի ու այդ պատմության համար:

Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը, ով ստանձնել է պարտավարություններ ու չի կատարում դրանք:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից