Տեսանյութեր Տնտեսություն 

Թուրքիան 4.5 ամիս հետո չի կարողանա օգտվել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից

analitik.am

 

Ընդունված ակտի համաձայն՝ ԵԱՏՄ-ում Թուրքիային տրված սակագնային արտոնությունը վերացված կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից Արտակ Մանուկյանի հարցին:

«Գոյություն ունի ԵԱՏՄ ընդունված ակտ, որ արդեն 4.5 ամիս հետո այն արտոնությունը, որը տրված էր Թուրքիային, վերացված է լինելու: Եվ այդ իմաստով՝ ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները սա պետք է հաշվի առնեն, որովհետև  շատ լուրջ ալտերնատիվ վաճառքի շուկայի մասին է խոսքը գնում»,-ասել է Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսին ավելի կոնկրետ միջոցառումներով և առաջարկներով հանդես կգա:

Նույն շարքից