Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը գեներալներին մեղադրեց վախկոտության մեջ

analitik.am

 

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը «պետական հեղաշրջման» ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ ու ինքը բառացի գիտի, թե ինչ են խոսել վերջիններս իրար հետ:

«Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանն ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից»,-ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Գասպարյանը հայտարարել է, որ հակառակորդն առաջախաղացում չունի, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրն ու մինչև վերջ կատարելու է:

2020 թվականի օգոստոսի 21-ի նիստում Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ արևելյան օպերացիոն ուղղությամբ մեր Զինված ուժերն ի վիճակի են «ոչ մի քայլ հետ» տրամաբանությամբ կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու ջախջախել նրան:

Մինչև հիմա այդ մասին չեմ արձագանքել, քանի որ չեմ ուզել տպավորություն ստեղծվի, թե փորձում եմ պատասխանատվությունից խուսափել: Ես նաև չեմ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը»:

Նույն շարքից