Տեսանյութեր Քաղաքականություն 

«Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ ու դրանով թեման կփակվի. Փաշինյանը զգուշացրեց ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին

analitik.am

 

Ովքեր այլ ճանապարհով կգնան ու ժողովրդի առջև ստանձնած պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, դա կլինի քաղաքական ինքնասպանություն: Այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ ու դրանով թեման կփակվի: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ որևէ մեկը քաղաքական ինքնասպանության փորձ չի անի»,-ասաց նա:

Փաշինյանն այս մասին խոսեց կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոնտեքստում, հիշեցնելով պայմանավորվածությունների մասին, որ խորհրդարանական ընդդիմությունը երկու անգամ վարչապետ չպետք է առաջադրի, «Իմ քայլը» չպետք է ընտրի իրեն, որպեսզի խորհրդարանը ցրվի:

Նույն շարքից