Հասարակություն 

Փրկարարները մեկուսացրել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը և տարհանել քաղաքացիներին

analitik.am

 

Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտաթիվ 5 հասցեում գտնվող «ԼաՊիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։

Փրկարարները տարհանել են մոտ 30 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից