Հասարակություն 

Լրագրողների դեմ հակաիրավական գրոհը կրում է հոգեբանական ճնշման միջոցով լրատվամիջոցների վրա ներազդեցության նպատակ՝ ի շահ իշխող ռեժիմի․ Մելիքյան

analitik.am

 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խստորեն դատապարտում եմ իշխող ռեժիմի կողմից, «հեղափոխության պահապաններ» անվանվող հանցավոր խմբակի միջոցով, Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի և AntiFake.am-ի լրագրող Մարի Ամիրջանյանի նկատմամբ սոցցանցերում ատելության թիրախային քարոզարշավի կազմակերպումը։

Հատկապես զազրելի է այդ քարոզի մեջ Անիի մանկահասակ երեխայի լուսանկարի օգտագործումը։

Ակնհայտ է, որ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրագրողների դեմ հակաիրավական գրոհը կրում է հոգեբանական ճնշման միջոցով լրատվամիջոցների ու լրագրողների վարքագծի վրա ներազդեցության նպատակ՝ ի շահ իշխող ռեժիմի։

Նշված փաստերը պետք է ստանան պատշաճ իրավական գնահատական»։

Նույն շարքից