Հասարակություն 

Դատապարտում եմ լրագրողին լռեցնելու նման ճղճիմ և անբարոյական փորձերը. Անի Հովհաննիսյան

analitik.am

 

Լրագրող Անի Գևորգյանին ճնշումներ գործադրելու միջոցով լռեցնելու փորձին պետք է իրավապահ մարմինները համարժեք արձագանք տան և պատասխանատվության ենթարկեն դրա կազմակերպիչներին և իրականացնողներին: Անթույլատրելի եմ համարում կնոջ մասնագիտական գործունեությունը սահմանափակելուն ուղղված նման ստոր քայլը:

Այս դեպքում խախտվել են ոչ միայն կանանց իրավունքներն, այլ նաև երեխայի իրավունքները՝ փորձ է արվել երեխայի նկարներն օգտագործելու միջոցով ճնշում գործադրել մոր վրա:

Դատապարտում եմ լրագրողին լռեցնելու նման ճղճիմ և անբարոյական փորձերը, կոչ եմ անում իրավապահ մարմիններին ի վերջո կատարել իրենց իրական գործառույթը՝ կանանց նկատմամբ բռնություն գործադրելու փոխարեն պաշտպանել կանանց և երեխաների իրավունքներն, ինչը մտնում է իրենց առաքելության մեջ:

Իմ աջակցությունն եմ հայտնում Անի Գևորգյանին:

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից