Հասարակություն 

Քրեական գործերի ֆոնը բացահայտողը հիմա էլ խոսում է Մարտի 1-ի «բացահայտման» մասին․ Արամ Վարդևանյան /Տեսանյութ/

analitik.am

 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողը հերթական անգամ խոսեց Հայաստանի պատմության ամենախայտառակ և նույնիսկ Դանիբեկյանի կողմից ԿԱՐՃՎԱԾ քրեական գործի մասին։ Քրեական գործերի ՖՈՆԸ բացահայտողը հիմա էլ խոսում է Մարտի 1-ի <<բացահայտման>> մասին և նյութերի հրապարակման կամ չհրապարակման մասին։ Դե երևի <<պլյուս-մինուս>> մի բան խոսում է, բայց արձագանքել պետք է։

Դիտեք այս տեսանյութը՝ Նախագահ Քոչարյանը դեռևս 2018 թվականի օգոստոսի 16-ին հայտարարել էր և պահանջ էր ներկայացրել, որ հակասահմանադրական քրեական գործի բոլոր նյութերը հրապարակվեն, վերացվի նախաքննական գաղտնիքը։ Գործի բոլոր նյութերի հրապարկման մասին խոսել է մեր փաստաբանական թիմը 2018 թվականից։ Իհարկե դա տեղի չունեցավ, իսկ 2020 թվականից բնականաբար տեղի չէր ունենալու, որովհետև Նախագահ Քոչարյանին իբր դատախազ-մեղադրողները, որոնք մինչ օրս որևէ գործողություն չեն կատարել կորոնավիրուսի համար կես տարի արտակարգ դրություն մցրած, դիմակ չդնելու համար ոստիկանական և բանակի ուժերով մարդկանց բռնության ենթարկած և իհարկե խայտառակ կապիտուլյացիայից հետո ռազմական դրությունը 4 ամիս անհիմն ՊԱՀՊԱՆԱԾ վարչապետի նկատմամբ՝ այլևս խոսելու տեղ չունեին։

Քաղաքական հետապնդման հեղինակը և կատարողները թող լավ հիշեն՝ ապօրինի, հակասահմանադրական քրեական հետապնդման համար՝ պատասխանատվությունը անխուսափելի է լինելու․․․»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից