Հասարակություն 

Մարդու կյանքը փրկած կատուն նշանակվել է Ճապոնիայում ոստիկանության բաժնի ղեկավար

analitik.am

 

Մարդու կյանքը փրկած կատուն նշանակվել է Ճապոնիայում ոստիկանության բաժնի ղեկավար, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ անցյալ տարի Կոկո մականունով կատուն օգնել է գտնել խրամատի մեջ ընկած տղամարդուն։ Մարդու կյանքը փրկելու գործում ունեցած քաջարի վաստակի համար ոստիկանությունը կենդանու տիրուհուն հանձնել է պատվոգիր և ոստիկանական համազգեստ՝ կենդանու համար:

Բացի այդ, Կոկոն մեկ օր  անցկացրել է ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնում՝ մասնակցելով դպրոցականների համար ճանապարհային երթևեկության անվտանգության դասերին: Հաղորդվում է, որ կենդանին նույնիսկ թաթով կնիք է դրել՝ այն կարմիր թանաքով լցնելով։

Նույն շարքից