Հասարակություն 

Լուկաշենկոն պատմել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ալիևի խնդրանքի մասին

analitik.am

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ առաջարկել էր վերականգնել Ղարաբաղը և «բարձրացնել Հայաստանը», եթե պաշտոնական Երևանը համաձայնի խաղաղ կարգավորել հակամարտությունը։ Այս մասին ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ես, իհարկե, երբ այլևս նախագահ չլինեմ, կպատմեմ բոլոր այն լավ բաների մասին, որ Իլհամ Հեյդարովիչը առաջարկել է հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին՝ այդ հակամարտությունը կարգավորելու համար։ Առաջարկներից մեկը, որի մասին նա խոսել է, եղել է սա․ «Լսիր, քանի որ դու լավ հարաբերությունների մեջ ես Հայաստանի հետ, ապա փոխանցիր նրանց, որ  ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև բարձրացնել Հայաստանը...Ես անգամ չեմ նշի այն գումարի քանակը, որը պատրաստ եմ վճարել։ Փոխանցիր նրանց, որ այդ հարցը խաղաղ կարգավորվի»»․- պատմել է Լուկաշենկոն Ալիևի հետ ունեցած իր զրույցի մասին։

 

Նույն շարքից