Կորոնավիրուս Հասարակություն 

Դանիան դարձել է առաջին երկիրը, որն ամբողջությամբ հրաժարվել է AstraZeneca պատվաստանյութից

analitik.am

 

Առողջապահության Դանիական վարչությունը չորեքշաբթի հայտարարել է, որ երկրում ամբողջովին դադարեցնում է AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութի կիրառումը: Ինչպես նշել են վարչությունում, նման որոշում է կայացվել թրոմբոզի և արյունահոսության դեպքերի հետ կապված այդ պատվաստման հնարավոր կապի պատճառով: Այս մասին գրում է Kommersant.ru-ն։

«Դա մեր որոշումն է. շարունակել պատվաստումը Դանիայում առանց AstraZeneca-ի»,-ասել է Դանիայի առողջապահության վարչության պետ Սորեն Բրոստրեմը:

Այս որոշմամբ Դանիան դարձել է առաջին երկիրը, որն ամբողջությամբ դադարեցրել է այդ դեղամիջոցի պատվաստումը։

 

 

Նույն շարքից