Քաղաքականություն 

Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը՝ խոստանալով մարզում աշխատանք տանել. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ, իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ձայն են ապահովել օրվա իշխանության համար: Նիկոլ Փաշինյանը բոլոր մարզպետներին հրահանգել է գտնել նրանց, բանակցել նրանց հետ, ինչ պետք է՝ խոստանալ, որպեսզի ընտրություններում աջակցեն իրենց:

Բանակցություններն արդեն սկսվել են: Իսկ ամենախնդրահարույց մարզի՝ Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը՝ խոստանալով մարզում աշխատանք տանել, որ կարողանան այստեղից էլ աննախադեպ թվեր խփել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից