Քաղաքականություն 

Մհեր Արմենիան պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախում

analitik.am

 

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում են «Ազգի ձայն» կուսակցության համահիմնադիրներ Մհեր Մեսրոպյանը և Ռոման Նազարյանը, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ Վարդան Աստվածատրյանը:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, բանակցային ճանապարհով Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցեր, անդրադարձել են նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին:

Արթուր Թովմասյանը ողջունել է հայ-ռուսական հարաբերությունների մերձեցմանն ուղղված քայլերը՝ նշելով, որ Արցախի խորհրդարանի կողմից «Լեզվի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով ռուսերենին տրվել է պաշտոնական լեզվի կարգավիճակ, նման գործնական քայլ էր: Քննարկվել է Ղրիմի խորհրդարանի հետ կապեր հաստատելու հարցը:

Հանդիպմանը ներկա են գտնվել Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:

 

Նույն շարքից