Միջազգային Քաղաքականություն 

Պենտագոնում խոստովանել են, որ զենք են ուղարկում Ուկրաինա

analitik.am

 

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները, զենք է ուղարկում այդ թվում՝ Ուկրաինա: Այս մասին նա խոսել է Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք արդեն որոշ ժամանակ նյութական աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային: Այն ներառում է ոչ մարտական ​​հանդերձանք, զենքի որոշ տեսակներ, ինչպես նաև մի շարք ռազմական հրահանգիչներ»,-ասել է Օսթինը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է դա անել ապագայում ևս ՝ ելնելով Ուկրաինայի կարիքներից:

 

Նույն շարքից