Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Այդպիսի բան չի եղել, ոչ մի գեներալ ծափահարությունով չի ընդունել Նիկոլ Փաշինյանին. Տիրան Խաչատարյան

analitik.am

 

Այդպիսի բան չի եղել, ոչ մի գեներալ ծափահարությունով չի ընդունել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատարյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գեներալներին մասին:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ նրան հոտնկայս են ընդունել, Խաչատրյանն ասել է, որ դա զինվորական կարգ է, բոլոր զինվորականները պարտավոր են իրենց վերադասին հոտնկայս դիմավորել. «Ուշադիր պետք է լինեն, թե ով է հրաման տվողը: Երբ կա հրաման տվող, իրեն, իր ուսադիրներն ու համազգեստը հարգող զինվորականը պարտավոր է կատարել այդ հրամանը»:

Խաչատրյանը նաև նշել է՝ եթե կա ինչ-որ մեկը, ով հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից, որևէ մեկը չի խանգարում, կարող է նույնկերպ հայտարարություն տարածել:

Նույն շարքից