Քաղաքականություն 

Ղալումյանի մոտ մի քանի վայրկյան «կախեց»՝ երևի չէր կողմնորոշվում, թե ում պետք է թշնամի համարել. «Հրապարակ»

analitik.am

 

«Թուրքերի հետ բարեկա­մություն սկսած ու Արցա­խը նրանց «նվիրաբերած» Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ակնհայտ խնդիր ունեն Ադրբեջանին ու Թուրքիային մեզ թշնամի հա­մարելու հարցում: Նրանք, իհարկե, դեռևս չեն կարողանում «դուխով» բարեկամ անվանել թուրքերին, քանզի դեռ պաշտոնապես, ասենք՝ ԱԺ հայտարարության մակարդա­կով մեր թշնամիները բարեկամ չեն ճանաչվել, բայց նաև չեն էլ կարողանում մեր դարավոր թշնա­միներին կոչել իրենց անուններով: Ու զարմանալի է, որ այս հարցում կաշկանդվում են ոչ միայն Փաշինյա­նի կողքով քայլած ՔՊ-ականները, այլև վերջերս նրա կառավարության անդամների ցանկը լրացրած անկուսակցական նախարարները, օրինակ՝ առողջապահության նախա­րար Անահիտ Ավանեսյանը: Նրա մասով մի փոքր հույս կար, որ, լի­նելով Փաշինյանի թիմակիցը, ամեն դեպքում գոնե նվազագույն քաղա­քական պարկեշտություն կցուցա­բերի և ամեն խայտառակ որոշում կամ հայտարարություն չի արդա­րացնի: Երեկ, երբ նրան հարցրինք՝ Թուրքիային և Ադրբեջանին նա թշնամի համարում է, Ավանեսյանը դժվարացավ պատասխանել: «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»,- ասաց նա:

Հարցրինք՝ հրահանգ կա, որ մեր թշնամի երկրներին թշնամի չհամարե՞ք, Ավանեսյանն ասաց, թե ինքը նման պատասխան չտվեց: Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են մեր թշնամին՝ հար­ցրինք նրան:

«Այս պահին չեմ պատասխանի նման հարցերի»,- պատասխանեց նախարարն ու հեռացավ:

Նույն հարցն ուղղեցինք նաև Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի եղբորը՝ իմբայլական պատգամավոր Վահե Ղալումյանին: Հարցրինք՝ Հայաստանի թշնա­մին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նն են, թե Իլհամ Ալիևը: Ղալումյանի մոտ մի քանի վայրկյան «կախեց»՝ երևի չէր կողմնորոշվում, թե ում պետք է թշնամի համարել: Հարցրինք՝ դժվա՞ր է պատասխանել այս պարգ հարցին:

«Ո՞ր հարցին, ո՞ր թշնամու մասին եք խոսում»,- հարցը իբրև թե չէր հասկացել իմքայլական պատգա­մավորը: Կրկնեցինք՝ Հայաստանի թշնամին այս պահին Ռոբերտ Քո­չարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են, թե Իլհամ Ալիևը:

«Հայաստանի թշնամին անձեր չեն»,- հայտարարեց նա:

-Բա ովքե՞ր են:

-Մենք նոր ենք պատերազմ ունե­ցել, էդ պատերազմում մեր հակառա­կորդները Թուրքիան ու Ադրբեջանն են:

-Իսկ բացի հակառակորդ լի­նելուց՝ Ադրբեջանն ու Թուրքիան նաև թշնամի՞ են, թե ուղղակի հա­կառակորդ են:

-Հակառակորդ են, թշնամանք:

-Իսկ թշնամի չեն, թուրքն ու ադրբեջանցին մեզ թշնամի չեն:

-Ես պարզ ասացի Ձեզ:

-Դժվարանո՞ւմ եք նրանց թշնա­մի անվանել:

-Ես ինչին դժվարանում եմ, չեմ պատասխանում:

-Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեզ թշնամի՞ են:

-Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործունեության մեջ եղել են դրվագ­ներ, որոնք մեզ շատ խիստ վնասել են:

-Ո՞ր դրվագը, օրինակ՝ Արցախն ազատագրելը մեզ վնասե՞լ է:

-Օրինակ՝ Ղարաբաղը բանակցային փուլից հանելը, հասկացա՞ք:

-Իսկ մեկ ստորագրությամբ Արցախը, Շուշին ու Հադրութը թշնամուն տալը թշնամա՞նք է, թե ոչ:

-Դրանք պատերազմական գործողությունների արդյունքում են տրվել:

-Իսկ ինչո՞ւ եկաք հասաք պա­տերազմական գործողությունների վիճակին:

-Որովհետև այլ տարբերակ չէին թողել:

-Իսկ գուցե վա՞տ եք բանակցել այս երեք տարում:

-Բացառված չի:

-Այսինքն՝ ընդունում եք ձեր մեղքը, որ վատ եք բանակցել:

-Ես չեմ ընդունում, ես ընդունում մ, որ դա հաջորդական պրոցես է:

-Հիմա Քոչարյանն ու Սե՞րժն են ավելի շատ թշնամի, թե՞ Ալիևն ու էրդողանը:

-Ես համեմատելու հնարավորություն չունեմ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից