Գլխավոր Քաղաքականություն 

Եղել է նման բան, առաջին անգամ եմ ասում այդ մասին. Լուկաշենկոն ասել է, թե ինչ է խնդրել իրեն Ալիևը, որ փոխանցի հայերին

analitik.am

 

Երբ ես չլինեմ նախագահ, շատ բան կասեմ այն մասին, թե ինչ է Իլհամ Ալիևն առաջարկել հայ ժողովրդին ու Հայաստանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Նա մի անգամ ինձ ասաց, որ ես լավ հարաբերություններ ունեմ հայերի հետ, խնդրում է, որ հայերին փոխանցեմ, որ ինքը պատրաստ է «ոտքին կանգնեցնել» ոչ միան Արցախը, այլ նաև՝ Հայաստանը: Նա ինձ ասաց, որ չի ասում, թե ինչ գումարի մասին է խոսքը, որը պատրաստ է անմիջապես վճարել, ասաց, որ հայերին փոխանցեմ դա, որպեսզի հակամարտությունը խաղաղ կարգավորվի»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարի խոսքերով, այդ ժամանակ նավթի մեկ բարելն արժեցել է 100 դոլար:

«Ես այսօր առաջին անգամ հրապարակային… Եղել է նման բան: Սակայն Հայաստանի նախկին ղեկավարությունը՝ մինչ Փաշինյանը եղածը, հրաժարվեցին դրանից»,-հավելել է նա:

 

Նույն շարքից