Տեսանյութեր Քաղաքականություն 

Մանավանդ նորածինները շատ են խանգարում չէ՞. Փաշինյանը՝ Քերոբյանին

analitik.am

 

Կառավարությունն այսօր քննարկեց ու ընդունեց մարզերում երիտասարդական կենտրոններ հիմնելու նախագիծը:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, դա զարգացման ծրագիր է, որի արդյունքում երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի. «Սա առաջին հերթին զարգացման ծրագիր է, որտեղ ձևավորվում է միջավայր, մարդիկ կարող են օր անցկացնել, ժամանակ անցկացնել, կլինեն ցուցահանդեսներ, քննարկումներ, ընթերցումներ: Կլինի սուրճ, թեյ»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերով, այդպիսի կենտրոնների ստեղծումը նաև կարևոր է հեռավար աշխատանքը կազմակերպելու համար. «Հիմա հեռավար աշխատանքի մոդան զարգանում է, շատ մարդիկ աշխատում են տնից: Լոռու մարզից աշխատում են ԱՄՆ-ի համար և այլն:

Այսպիսի կենտրոնների ստեղծումը հնարավորություն է տալիս, որ մարդիկ տեղ ունենան հեռավար աշխատանքի համար: Շատ հաճախ տանից հարմար չէ աշխատել վատ ինտերնետի կամ վատ միջավայրի պատճառով: Վերջերս ես էլ մի քանի օր հեռավար աշխատեցի, երեխաների կողքին հեշտ չէ աշխատել»:

«Մանավանդ նորածինները շատ են չէ՞ խանգարում»,-կատակեց վարչապետը:

Նախարարն ասաց, որ երկու ձեռքով կողմ է նման կենտրոնների ստեղծմանը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ծնվեց Վահան Քերոբյանի 5-րդ երեխան:

Վահան Քերոբյանի ու փոքրիկի լուսանկարը վերցված է նախարարի ֆեյսբուքյան էջից:

Նույն շարքից