Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Ես առաջակում եմ խուճապի չմատնվել. Ոչ աշխատանքային օրերի մասին նախագիծն ընդունվեց՝ մեկ դեմ ձայնով

analitik.am

 

Այսօր կառավարությունը քննարկեց ու ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը:

«Ես առաջակում եմ խուճապի չմտանվել արվող առաջարկից»,-հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ թեման շատ վաղուց հաունացած ու քննարկվող թեմա է ու ամեն անգամ սկսում է քննարկվել դեկտեմբերի 2-րդ կեսից:

Կառավարության ղեկավարը նշեց, որ հիմա առաջարկում են այդ թեման քննարկել. «Առաջարկում ենք քննարկել որպես կոնկրետ նախագիծ, հասկանանք, թե այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել, քանի որ սա նուրբ, բայց նաև կարևոր հարց է: Սա ոչ միայն տնտեսական խնդիրների հետ է կապված, այն նաև կապված է առողջապահական խնդիրների հետ: Պետք է ուսումնասիրել՝ այդ ընթացքում հանգստանում են, թե ձեռք են բերում նորանոր առողջական խնդիրներ»:

Փաշինյանը նշեց, որ սա ոչ թե վերջնական քաղաքական որոշում է, այլ ավելի շատ առաջարկ է, որն արվում է հանրությանը՝ մտածելու համար. «Էլի եմ ասում, որ այս թեմաները միշտ մեզ մոտ ծագում են հունվարի 8-ից հետո, երբ հետահայաց նայում ենք, թե ինչով ենք զբաղված այդ օրերին»:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախարարությունը դեմ է նախագծին՝ այս տեսքով, քանի որ խնդիր կա աշխատողների հանգստի մասով՝ էականորեն նվազեցվում է աշխատողների հանգստի օրերի քանակը:

Նախարարը նաև ասաց, որ Նոր տարվա օրերն, ինչքան երկար են լինում, առևտուրն այնքան շատ է լինում, նաև բում է ապրում ներքին տուրիզմը. «Ոչ աշխատանքային օրերին տնտեսությունը գրեթե ամբողջությամբ աշխատում է: Այս կարգավորումների արդյունքում առևտրի ու ծառայության ոլորտներում էական անկում է լինելու»:

Երկար քննարկումից հետո Փաշինյանն առաջարկեց ամեն դեպքում ընդունել նախագիծը:

Նախարար Առաքելյանը նշեց, որ առաջարկում են 5-ի փոխարեն կրճատել 3 աշխատանքային օր՝ հունվարի 4-ը, 5-ը և 7-ը:

Ի վերջո որոշումն ընդունվեց, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դեմ քվեարկեց, նա միակն էր:

Նույն շարքից