Հասարակություն 

Ադրբեջանցիներն արդեն իրենց երեխաներին զբոսանքի են տանում հայտնի պուրակում

analitik.am

 

Ադրբեջանցիներն արդեն իրենց երեխաներին զբոսանքի են տանում հայտնի պուրակում, որտեղ ներկայացված է Արցախյան վերջին պատերազմում ադրբեջանական կողմի ռազմական ավարը:

Թշնամական երկրում շարունակում են կրծքի կաթից սկսած թշնամանք սերմանել հայերի նկատմամբ: Այդ նույն ընթացքում Հայաստանի իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ ամենաբարձ մակարդակով խաղաղասիրություն են քարոզում ու կոչ են անում սիրել թշնամուն, որը պահը բաց չի թողնի հերթական անգամ հային սպանելու համար, ինչպես արեց օրինակ Ռամիլ Սաֆարովը՝ կացնահարելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Մեր իշխանավորները կարծես մոռանում են ամիսներ առաջ ավարտված պատերազմի մասին, որի արդյունքում մենք, բացի ամեն ինչը, նաև ավելի քան 100 գերի ունենք Ադրբեջանում, որոնց Բաքուն հրաժարվում է վերադարձնել:

Նույն շարքից