Տեսանյութեր Քաղաքականություն 

Միայն հոկտեմբերի 19-ից հետո մենք 3000 զո՞հ ենք ունեցել

analitik.am

 

Մինչ նոյեմբերի 9-10-ը եղել են հնարավորություններ առավել նվազ տարածքային ու մարդկային կորուտներով կանգնեցնել պատերազմը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքերով, հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահն ասել է, որ Շուշին մնալու է հայկական վերահսկողության տակ. «Այդ օրը մեր զոհերի թիվը պաշտոնապես եղել է 723: Այն ժամանակ պետք է մտածեին Արցախի ու Հայաստանի ապագայի մասին»:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմում մեր զոհերի թիվը կհասնի 4000-ի՝ պլյուս-մինուս 50 (մեր զոհերի մասին այս բառերով արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը):

 

Նույն շարքից