Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայտնի օպերացիան առաջարկել է Սյամոն, քննարկել է Աննա Հակոբյանի հետ. էլ ովքեր են եղել բունկերում

analitik.am

 

Այո, այդ օպերացիան չի եղել Լելեթեփեի օպերացիա, սակայն նպատակը եղել է այն գրավելը, «մեշոլ» սարքելն ու ադրբեջանցիներին դրա մեջ թողնելը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով հայտնի օպերացիայի մասին:

«Նա ասաց, որ առաջին պատերազմում ամենամեծ դերակատարում ունեցողներից մեկն է իրեն առաջարկել դա: Ես գիտեմ, որ առաջին պատերազմում ամենամեծ ներդրումն ունեցել են Արթուր Մկրտչյանը, Գեորգի Պետրոսյանը, Սերժ- Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Աշոտ Ղուլյանը, շատերը: Այդ ո՞ւմ մասին է նա ասում, նա ով Բաքվի բանտում հայե՞ր էր սպանում:

Պարզ ասա, որ քեզ Լելեթեփեն գրավելու խորհուրդ տվել է Սամվել Բաբայանը: Սամվել Բաբայանն այդ պլանը ծրագրավորել է Աննա Հակոբյանի հետ, բունկերում: Եթե տղամարդ ես, Նիկոլ, ասա, թե ով է քեզ ասել ու ում հետ է քննարկել ծրագիրը»,-ասաց նա:

Իսագուլյանի խոսքերով, պետք է ուշադիր լսել Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Դա եղել է Սամվել Բաբայանը: Նրանց օժանդակել է Արգիշտի Քյարամյանը: Քննարկել են Սյամոյի հետ: Որոշել են, որ նախկինները հանձնել են, իրենք ետ գրավեն: Օպերացիայի անունը Լելեթեփե չի եղել, դա ճիշտ է ասում:

Նիկոլն ասում է, որ Օնիկի հետ կապվել են սելեկտրով, այսինքն նա եղել է Երևանում: Օնիկ Գասպարյանն իրոք ասել է՝ տեղում ՊԲ հրամանատարությունը պետք է այդ ամենն ուսումնասիրի, գտնի…

Նիկոլ Փաշինյան, Դուք այդ ժամանակ եղել եք Ստեփանակերտի բունկերում, որ ասում ես քննարկում է եղել, երբ հարցադրումն արել ես, Գասպարյանն Օնիկը պատասխանել է, ով է դրանից հետո պատասխանել Օնիկ Գասպարյանին:

Ընդ որում, եղել է մի քանի հարցադրում, ես լավ գիտեմ Օնիկ Գասպարյանին: Նման օպերացիաների ժամանակ Օնիկ Գասպարյանը հարցադրումների պատասխան է ուզում ստանա:

Թող Նիկոլն ասի, որ բարձր քննարկում չի եղել գեներալների հետ, երբ Օնիկն ասել է, որ պետք է ուսումնասիրվի, ով է պատասխանել ու ինչ է ասել»:

Նույն շարքից