Քաղաքականություն 

Դա պետք է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև՝ Ռուսաստանին, բոլոր տարածաշրջանային երկրներին. Մատվիենկո

analitik.am

 

ՌԴ ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կտրուկ հայտարարություններ անելուց ու նպաստել հաստատված փխրուն խաղաղությանը՝ առաջ շարժվելով դեպի հարցի վերջնական լուծումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մատվիենկոն այս մասին խոսել է Սանկտ Պետերբուրգում այցով գտնվող Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

«Դա պետք է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև՝ Ռուսաստանին, բոլոր տարածաշրջանային երկրներին»,-ասել է նա:

Նա խոսել է նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր առաքելության մասին. «Մեր խաղաղապահները ոչ միայն կատարում են իրենց առաքելությունը, այլ նաև նպաստում են, ապահովում են երկու կողմերից փախստականների անվտանգ վերադարձին, օգնում են ենթակառուցվածքների, ավերված տների վերականգնմանը, արձագանքում են բոլոր խնդրանքներին»:

«Կարևորն այն է, որ արյունահեղությունը դադարեցված է, երկխոսությունը տեղափոխվել է քաղաքական խաղաղ հարթակ: Դա ողջամտության հաղթանակ է: Հիմա պետք է քայլ առ քայլ հանել բոլոր սուր հարցերը: Անկասկած դրանք կան»,-ասել է նա:

Մատվիենկոն նաև ասել է, որ օրակարգում կա գերիների վերադարձի հարց. «Ռուսաստանը հենց սկզբից կողմ է եղել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին: Գործընթացն ընթանում է: Եթե չեմ սխալվում, ավելի քան 50 հայ գերիներ վերադարձել են հայրենիք»:

Նույն շարքից