Քաղաքականություն 

Հաճախ ամենապարզ ճշմարտությունն ավելի դժվար է ընկալվում, քան՝ ամենաբարդը. Սենոր Հասրաթյան

analitik.am

 

Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինչն ամենևին չի նշանակում, որ երկիրն ուղղակիորեն ղեկավարում է ժողովուրդը... Երկիրը ղեկավարում է ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն՝ իր թևերով և վերջիններիս տրված գործիքակազմով, այն է՝ ՕՐԵՆՔԸ...

Իրականությունն այն է, որ այսօր մենք ապրում ենք պատահականությունների կողմից դրսի պատվերով ստեղծված այն «ժողովրդավարական» պետությունում, որտեղ տիրում է ոչ թե օրենքի իշխանությունը, այլ մտածելու և գործելու անընդունակ ամբոխին անընդհատ ուղղորդող մեկ անկարողի դիկտատուրան... Այսպես շարունակվելու դեպքում մենք միշտ ունենալու ենք այն և, անկասկած, ավելի վատը,, քան ունենք այսօր...

Հ.գ.- Հաճախ ամենապարզ ճշմարտությունն ավելի դժվար է ընկալվում, քան՝ ամենաբարդը... Ապացույցը՝ երեկ ԱԺ-ում կազմակերպված մեկ դերասանի թատրոնն էր...

Սենոր Հասրաթյան

 

Նույն շարքից