Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Բուժաշխատողները հարձակվում են վրեդ, ինչպես հարձակվում էին տաքսիստները. Պատգամավորի բառապաշարը զարմացնում է

analitik.am

 

Երբ Հայաստանից մեկնում ես արտերկիր, մեզանից պահանջում են բացասական պատասխանով ՊՇՌ թեստ, իսկ այդ երկրից Հայաստան վերադառնալիս մեզանից թեստավորում չեն պահանջում: Գալիս ենք Հայաստան, իջնում ենք օդանավակայանում, 10 հոգի բուժաշխատողներ հարձակվում են վրեդ, ինչպես նախկինում հարձակվում էին տաքսիստները: Տպավորություն է, որ տանելու են հոգեբուժարան: Ասում են, որ պետք է թեստավորվել: Ընդ որում ասում են, որ պետք է թեստավորվել 20 հազար դրամով, իսկ եթե այդ 20 հազար դրամը չկա մարդու մոտ, պետք է սպասի օդանավակայանում այնքան ժամանակ, քանի դեռ գումարը չեն բերել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանի խոսքերով, թեստը հանձնելուց հետո քաղաքացուն թողնում են, որ դուրս գա օդանավակայանից: Վերջինս կարող է վարակել շատերին ու միայն հաջորդ օրն իմանա, որ վարակված է:

Պատգամավորն ուզում է իմանալ, թե ինչու մենք չենք պահանջում, որ մեր երկիր մտնող քաղաքացին բացասական տեղեկանք ներկայացնի:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել ոչ թե այն երկրին, որտեղից մեկնում եք, այլ այն երկրին, որտեղ ժամանում եք. «Հայաստան ժամանելիս անհրաժեշտ է ներկայացնել թեստավորման բացասական պատասխան, դա կանոն է»:

Գների մասով նախարարն ասաց, որ դժգոհություններ են եղել, աշխատանքներ են արվել, հիմա օդանավակայանում հավասար գին է գործում, քանի որ համահարթեցում է արվել:

Նախարարը նաև ասաց՝ եթե ժամանող քաղաքացին չունի բացասական թեստի պատասխան, օդանավում հանձնում է, ինչից հետո նրան զգուշացնում են, որ պետք է ինքնամեկուսանալ մինչև թեստի պատասխանի ստանալը:

Նույն շարքից