Բարի օր Քաղաքականություն 

Տեսնես Հայաստանում և Արցախում քանի՞ մարդ կա, որոնց երբ ինչ-որ պաշտոն առաջարկեն` միանգամից կհրաժարվեն. Կարեն Ճշմարիտյան

analitik.am

 

Իսկ կարո՞ղ եք...

Անհնար է չնկատել, որ նույնիսկ այս իրավիճակում այսօր շատ շատերն են ձգտում իշխանության, առանց հաշվի առնելու, որ դա ծանրագույն բեռ է, ահռելի պատասխանատվություն և բարդագույն աշխատանք:

Հարց է առաջանում:

Տեսնես Հայաստանում և Արցախում քանի՞ մարդ կա, որոնց երբ ինչ-որ պաշտոն առաջարկեն` միանգամից կհրաժարվեն, և կասեն` ՉԵՄ ԿԱՐՈՂ, կամ առնվազն` կմտածեն, հետո կհրաժարվեն: Հիմնականում մտածում են` իսկ եթե նա կարող է, ապա` ինչու՞ ես չեմ կարող, և համեմատվում են ոչ թե հաջողված օրինակների, այլ տապալվածների հետ:

Սա խնդիր է` լրջագույն խնդիր...

Կարեն Ճշմարիտյան

Նույն շարքից