Հասարակություն 

Հանրային հեռուստաընկերությունը մայրաքաղաքային առանձին լրատվական հեռուստաալիք է ստեղծում

analitik.am

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում փոփոխություն կատարեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, որով 427.7 մլն դրամ գումար հատկացրեց Հանրային հեռարձակողի խորհրդին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն նախատեսում է ներկայիս լրատվական ծառայության հիմքի վրա ստեղծել մայրաքաղաքային սփռման առանձին լրատվական հեռուստաալիք, որի հիմնական նպատակը օպերատիվ ու անաչառ լրատվության մատուցումն է, ինչը միևնույն ժամանակ կապահովի հեռուստադիտողի՝ տեղեկատվության ստացման հիմնարար իրավունքները։

 

Նույն շարքից