Հասարակություն Տեսանյութեր 

Ես ինձ պարտված չեմ համարում. Իմքայլական պատգամավոր

analitik.am

 

Ես ինձ պարտված չեմ համարում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Այն անհաջողությունը, որը եկել է, եկել է բոլորիս մեղքով: Բոլորս պետք է կարողանանք նայել ինքներս մեզ, մեր երեսին ու հարց տալ՝ դու ինչ ես արել, որ քո հայրենիքը հզոր լինի, հայրենիքը չկորցնի: Երբ այդ հարցին կպատասխանեք, հետո կկարողանաք խոսել, քննադատել: Այլապես շատ հեշտ է գալ կանգնել այստեղ, ինչ մտքիդ գա՝ ասես՝ չհասկանալով, թե ինչու ես ասում»,-ասաց նա:

Պատգամավորը հայտարարեց, որ մենք չենք պարտվել, հրադադար է կնքվել. «Հրադադար է կնքվել ի վնաս մեզ: 94 թվականին ի օգուտ մեզ էր, որովհետև մենք համախմբվեցինք ու թշնամու գլուխը ջարդեցիք, բայց դիվանագիտական պարտություն կրեցինք, երբ կնքվեց ոչ թե պայմանագիր, այլ՝ հրադադար:

Դրանից հետո մենք սկսեցինք կորցնել, որովհետև իշխանությունները սկսեցին խաբել մեր ժողովրդին, գցեցին թյուրիմացության մեջ, ասացին, որ մենք հաղթել ենք, այն դեպքում, երբ Ադրբեջանը զինվում էր ու հայտարարում, որ հետ է վերցնելու ամեն ինչ: Ադրբեջանը զենք էր կռում, Հայաստանը՝ առանձնատներ: Բնական է, որ այսպես պետք է լիներ»:

Նույն շարքից