Տեսանյութեր Քաղաքականություն 

2020 թվականին մեռավ այն հույսը, որը վերականգնվել էր 2018 թվականին. Մխիթար Հայրապետյան

analitik.am

 

2018 թվականին ամենակարևոր բանն ինձ համար, որը փոխվեց, հույսի վերականգնում էր ապագայի հանդեպ, 2020 թվականին այդ հույսը մեռավ՝ տարբեր պատճառներով: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Մխիթար Հայրապետյանը:

«Մեր ու արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր իշխանությունների խնդիրը լինելու է այդ հույսի վերականգնումն ապագայի հանդեպ: Բայց թույլ տվեք պնդում անել, որ ապագա ունենալ-չունենալու հարցի պատասխանն արդեն իսկ տրվել է: Դա տվել են 44 օրյա պատերազմում ընկած, վիրավորված ու մեր կողքին գտնվող հերոսները: Նրանք դա արել են հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի: Մենք չենք որոշելու՝ Հայաստանն ապագա ունի, թե՝ ոչ: Մենք պետք է իրականացնենք այն նպատակն ու երազանքը, որի համար նրանք կռվել են, ընկել են, վիրավորվել են: Սա է յուրաքանչյուր հայ մարդու առաքելությունը»,-ասաց նա:

Նույն շարքից