Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչըֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հայաստանի տնտեսության վերաբերյալ նրա գնահատականներն ու վերլուծություններն անչափ հետաքրքիր են:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գնալ տնտեսության զարգացման ասիական մոդելի ուղիով, ի՞նչ մարտահրավերներ ու զարգացման հեռանկարներ ունենք, ո՞րն է 2020 թ.-ի հաղթահարման ու իրական տնտեսության վերականգնման ուղին.
«Ասիական զարգացման մոդելը մասամբ կիրառելի է նաև Հայաստանի նման տնտեսություն ու պատմություն ունեցող երկրի համար, հատկապես շուկայական տնտեսության անցման համատեքստում: Որպես ԱՊՀ երկիր` այստեղ առկա է հստակ ուղղվածություն դեպի շուկայական տնտեսություն և քաղաքացիների կենսամակարդակի բարելավում:
Ահա այսպիսին են Հայաստանն ու Ամերիաբանկը: Շատ հստակ է երևում ուղղվածությունը դեպի երկիր, քաղաքացիական հասարակություն և դեպի հաճախորդներ:
Կարծում եմ` այս ամենը շատ լավ արտացոլում է այն, ինչ տեղի է ունեցել Ասիայում:
Հարկ է նշել նաև աշխարհագրական դիրքը.Հայաստանը գտնվում է Արևելքն ու Արևմուտքը միմյանց կապող համաշխարհային առևտրի պատմական խաչմերուկում: Կարևոր է նաև Սփյուռքի գործոնը:
Այս առումով, կարծես, բնականոն կերպով ապահովվում է կապը Հայաստանի և աշխարհի միջև: Եվ վերջապես կարևոր է նաև քրտնաջան աշխատանքը:
Ասիական տնտեսական հրաշքը բնութագրող թիվ մեկ գործոնը հենց քրտնաջան աշխատանքն է, ուղղվածությունը դեպի կրթությունը, կատարելագործումը:
Ես այս ամենը տեսնում եմ Ամերիաբանկի հետ իմ բոլոր շփումների ընթացքում»:
Առաջարկում ենք դիտել Ֆիլիպ Լինչի հարցազրույցն ամբողջությամբ: