Հասարակություն 

Թուրքիայում թռիչքի պատրաստվող օդանավի ուղևորուհիները զանգվածային ծեծկռտուք են սարքել /Տեսանյութ/

analitik.am

 

Ստամբուլից Թունիս թռչող ինքնաթիռի ուղևորներից մի քանիսը ծեծկռտուք են սարքել ուղեբեռի համար տեղերի բաշխման պատճառով, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, այս մասին հայտնել է Business News պարբերականը:

Նշվում է, որ անձնակազմը չի կարողացել անմիջապես հսկողության տակ վերցնել իրավիճակը, ծեծկռտուքին միացել է ևս մի քանի մարդ:

Ինչպես պարբերականին հայտնել են Tunisair ավիաընկերությունում, ծեծկռտուքի մասնակիցներին նախատեսում են պատասխանատվության ենթարկել, այժմ ստուգում է անցկացվում: Միջադեպի հետևանքով փոխադրողը կրել է ֆինանսական վնասներ, իսկ ինքնաթիռի անձնակազմի անդամները բողոքել են իրենց հասցրած վիրավորանքներից և ֆիզիկական բռնությունից:

Նույն շարքից