Հասարակություն 

Ծնողները 100%-ով համոզված են, որ երեխան գերության մեջ է, բայց այստեղ զանգել ու ասել են, թե ԴՆԹ-ն համընկել է. Զինծառայողների ծնողներն այլևս չեն վստահում ԴՆԹ փորձաքննություններին․ Փաստինֆո

analitik.am

 

Հայաստանում արցախյան վերջին պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները չեն վստահում ԴՆԹ փորձաքննության արդյունքներին։ Նրանցից շատերը դրանում համոզվել են, ունեն ապացույցներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարում է, թե ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որոնց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»

Փաշինյանը հայտնել էր, թե կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ-ի արդյունքներին եւ իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն՝ հրաժարվելով պետական միջոցներից։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը հայտնել է, որ չեն ընդունում պետական աջակցությունը՝ այլ երկրներ ԴՆԹ փորձաքննության ուղարկելիս, որովհետև եթե իրենց աջակցի պետությունը, իր լուման կունենա, որ ուղարկված պատասխանները նույն կերպ ստացվեն։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում բազմաթիվ օրինակներ բերեց, թե ինչպես են զինծառայողների հարազատները ԴՆԹ պատասխանները ստանալուց հետո փաստի առաջ կանգնել։ Շփոթմունքներն ու կեղծիքները շատ են, հարազատները չվստահելու հիմքեր ունեն։

«Մի քանի դեպք է եղել, երբ ստացվել են ԴՆԹ սխալ պատասխաններ։ Ինձ զանգահարում են ծնողներն ու ասում ՝«գիտեք, մեր երեխան կռվել է օրինակ՝ Կարմիր Շուկայում, մարմինը նույնականացվում է, համընկնում եղել»։ Հետաքրքրվում և իմանում են, որ այդ մարմինը հանել են ոչ թե Կարմիր Շուկայի տարածքից, այլ բավականին հեռու մեկ այլ վայրից։ Մարդիկ էլ ասում են՝ «Ո՞նց եղավ, իմ երեխու մարմինը հո ոտքեր չառա՞վ եկավ այդտեղ պառկեց»։ Դրա համար մարդիկ չեն վստահում։ Մեկն էլ զանգահարել էր, պատմում էր, որ նույնականացումը բռնել է, հետաքրքրվել են ու տարբերություն տեսել։ Հետո կրկնակի ԴՆԹ են արել, որի պատասխանով ասել են՝ «Կներեք, շփոթմունք է եղել՝ սխալվել ենք»։ Եղել է նաև դեպք, որ ծնողն այլ ճանապարհով իմացել է, որ երեխան օրինակ՝ գերության մեջ է, իրենք 100 տոկոսով համոզված են եղել, մեկ էլ իրենց զանգահարում, ասում են, որ արի՝ ԴՆԹ-ն բռնելա։ Այդ մարդը արդեն չի վստահում, ասում է՝ ուրեմն մի բան կա, մի բան էնպես չի արվում ու ուղարկում են արտերկիր՝ պատասխանների հիման վրա արդեն իրենց որոշումներն են կայացնում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե «գնացեք երեխաներին դիահերձարաններում փնտրեք», Արսեն Ղուկասյանը նշեց, որ անձամբ նման արտահայտություն ինքը չի լսել։ Դիտարկում է դա, որ վարչապետը անուղղակի հայտնում է, որ անհետ կորած զինծառայողներից ոչ բոլորն են գերության մեջ։

«Մենք հարցնում ենք՝ ինչքան մարմին կա, ինքը թիվ է ասում։ Էնպես է դուրս գալիս, որ վերջ։ Ոնց որ ուղիղ չասի, հեռվից նշմարում է, որ ձեր երեխեքը գերի չեն։ Իր խոսքը ուղիղ չէր, այդպես էր ստացվում։ Ինքը ասում է օրինակ ՝ 126 մարմնի կամ մասունքի նմուշ ապարատների մեջ է, 100 հոգին չի համընկնել, 100 հոգին հրաժարվում է տանել, ապա ասում է անհետ կորածների թիվը։ Ես իր նախկին ասած թվերը գումարում եմ ու դուրս է գալիս, որ 70 դի էլ այլ տեղից պետք է բերենք, որ թիվը լրանա։ Այսինքն, ստացվում է՝ ավել գերի չկա։ Մարդկանց հոգեբանորեն դրան են տրամադրում»։

Նիկոլ Փաշինյանը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը նաև հայտնել էր, որ 72 գերի է պահվում Ադրբեջանում։ Ղուկասյանն ասում է, որ հաստատված թվի մասին է խոսքը, չնայած ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնել էր, որ դատարանի ուշադրության ներքո է 183 անձի գործ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․

Նույն շարքից