Քաղաքականություն 

ԱՄՆ-ն Աֆղանստանի հետ սերտ համագործակցությունը կշարունակի նաև զորքերի դուրսբերումից հետո. Բլինկեն

analitik.am

 

ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Աֆղանստանի հետ նաև Իսլամական Հանրապետությունից իր զորակազմի դուրս բերումից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Քաբուլ կատարած այցի արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Թեև մենք դուրս ենք բերում մեր զորքերը, մենք ընդլայնում ենք համագործակցությունը այլ ոլորտներում, մենք կմնանք աֆղանական ժողովրդի հետ, մասնավորապես տնտեսական ներդրումների մասով»,- ասել է Բլինկենը։

«ԱՄՆ-ն երբեք չի պլանավորել իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում պահպանել մշտական հիմունքներով։ «Ալ-Քաիդայի» կողմից վտանգը զգալիորեն նվազեցվել է»,- նշել է պետքարտուղարը:

Նրա կարծիքով 2021 թվականին Աֆղանստանն այն Աֆղանստանը չէ, ինչ եղել է 2001 թվականին, երկրում էական դրական փոփոխություններ են տեղի ունեցել:

Նույն շարքից